300 կգ քաշով արջն ապրում է այս ընտանիքում և ընկերություն անում փոքրիկ աղջկա հետ


08:00 , 28 փետրվար, 2018

Փոքրիկ աղջնակն ու 300 կգ քաշով արջը միասին լուսանկարվում են: Արջին դաստիարակում են աղջկա ծնողներն այն օրից, երբ կենդանին դեռ 3 ամսական էր:

Ընտելացած արջի անունը Ստեփան է, նրան իրենց մոտ են վերցրել Սվետլանան ու Յուրին, երբ կենդանին զրկվել է մորից և գտնվել որսորդների կողմից: Արջը լիովին սովորել է մարդկանց և շատ բարեհամբույր է: