Նորածին երեխաները միանգամից երկու անսպասելի անակնկալ մատուցեցին մորը


06:00 , 28 փետրվար, 2018

Բեկի Ջո Ալենի համար եռյակ ունենալու լուրն արդեն իսկ անակնկալ էր: Բայց Ռոմանը, Ռոկոն ու Ռոանը մայրիկի համար ևս մեկ անակնկալ ունեին: Երեխաները չափազանց նման էին իրար: Մայրը ԴՆԹ թեստ անցկացրեց և պարզեց, որ այսպիսի նմանություն 200 մլն-ից մեկ է լինում: Նրանք գենետիկայի տեսանկյունից լիովին նման են իրար:

Բարեբախտաբար, բնավորության ու պահվածքի առանձնահատկությունները մայրիկին թույլ են տալիս տարբերել նրանց: Նրանց տարբերելն իրոք շատ դժվար է, և թերևս միայն մայրը դեռ չի խառնում երեխաներին:

Երեխաները նաև ավագ քույր ունեն, ով երեք տարեկան է: Քույրը պաշտում է եռյակին: Երեխաներին շաբաթվա մեջ միայն 130 տակաշոր է հարկավոր լինում:

Իսկ ահա կաթնային կերակուրը հազիվ երկու օր է բավականացնում: Եռյակի հայրը նրանց հետ չի ապրում, և 23-ամյա մայրիկին հիմնականում օգնում է նրա 17-ամյա քույրը:

Լիովին նման եռյակ երեխաներ ստացվում են, երբ ձվաբջիջը երկու անգամ է կիսվում: Առանց անպտղության դեմ բուժման նման դեպքեր բնական տարբերակով չափազանց հազվադեպ են պատահում: