ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներով՝ ՌԴ-ից C-400 ձեռք բերելու դեպքում


18:40 , 27 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ կոչ անելով հրաժարվել ռուսական C-400 զենիթա-հրթիռային համալիրների ձեռք բերումից:

Ինչպես հաղորդում է Haberturk թուրքական պարբերականը, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրին, Սպիտակ տանն անհանգստացած են Մոսկվայի եւ Անկարայի գործարքով, ենթադրելով, որ զենիթա-հրթիռային համալիրի գործարքը «կարող է բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիությանը»:

Ամերիկացի պաշտոնյան նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Թուրքիային «լավագույն այլընտրանքը գտնել հակաօդային պաշտպանության կարիքները բավարարելու համար»: