Այս հրաշք կառույցն իրար է միացնում 3 քաղաք. նայեք և հիացեք դրա առավելություններով


09:00 , 27 փետրվար, 2018

Չինացիներն ավարտել են աշխարհում ամենաերկար վերջրյա կամրջի կառուցումը: Delta-ի երկարությունը կազմում է 55 կմ, այն միացնում է իրար Մակաո, Չժուհայ և Հոնգկոնգ քաղաքները: Հաջորդ ամիս կսկսվեն կամրջի նախնական փորձարկումները: Կամրջի աշխատանքային սկիզբը շատ կարևոր և նշանակալից կլինի միլիոնավոր մարդկանց համար, որոնց ուղղակի մեկ ժամ պետք կգա քաղաքից քաղաք գնալու համար:

Հրաշագեղ կառույցը 55 կմ է: Նախագծողները նախատեսել են կառուցել երեք արհեստական կղզի և ստորջրյա թունել, որի երկայնքը կհասնի մինչև 7 կմ-ի:

Կամրջի համար հաշվի են առնված բոլոր տեսակի տհաճ դեպքերը: Նրա կառուցվածքը կկարողանա դիմակայել փոթորիկներին՝ նույնիսկ մինչ 8 բալանոց մագնիտուդով: