Ինքներդ ձեզ հետ խոսելը խենթություն չէ, այլ՝ անհրաժեշտություն


06:30 , 27 փետրվար, 2018

Եթե ձեզ մոտ ցանկություն է առաջանում ինքներդ ձեզ հետ խոսելու, ապա առանձնացեք և արեք դա: Նման զրույցը լավ է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա, և տարօրինակ համարել նման ցանկությունը հարկավոր չէ: Փորձի ժամանակ նշվել է, որ մարդն ինքն իրեն մի քանի բառ է ուզում ասել հատկապես, երբ որևէ իր է կորցնում: Մարդկանց բաժանել են երկու խմբի, որից մեկի մասնակիցները խոսում էին իրեքն իրենց հետ, մյուսինը՝ լռում:

Առաջին խմբի մարդիկ ավելի լավ տրամադրություն էին ունենում և հաճախ գտնում էին իրերը:

Ինքներդ ձեզ հետ զրույցները ոչ միայն նյարդերն են հանգստացնում, այլև լավ են ազդում մտածողության վրա: Միշտ հաճելի է խելացի մարդու հետ շփվելը: