Ուզո՞ւմ եք փոխել բնավորության վատ գծերը. ընդամենը փոխեք ձեր քնելու ժամը, և հարցը լուծված է


04:00 , 27 փետրվար, 2018

Ավստրալիայի գիտնականները կարծում են, որ այն մարդիկ, ովքեր բու տեսակից են, ավելի հաճախ են ունենում բացասական գծեր, ինչպիսին են նարցիսիզմը, խենթությունը, անազնվությունը:

263 մարդ ուսումնասիրելով՝ նրանք նշել են, որ բացասական խառնվածք են ունենում այն մարդիկ, ովքեր ակտիվանում են օրվա վերջում: Միգուցե դա հոգեբանական ընկալումն է, որ գիշերով ավելի հեշտ է խախտել կարգերը:

Բայց ահա այլ ուսումնասիրություններ հանգել են նրան, որ բվերի մոտ ավելի շատ են դրական գծերը: Իսկ ահա ցերեկվա գործունեություն տանող մարդիկ ավելի բարեխիղճ են, իսկ դպրոցում ՝ գերազանցիկ:

Բվերի մոտ հաճախ լինում են դեպրեսիաներ, իսկ ցերեկային ակտիվ մարդկանց մոտ՝ տագնապ: Ուզո՞ւմ եք փոխել նման գծեր, փորձեք փոխել քնելու ժամը: Չնայած չի բացառվում, որ օրգանիզմը ժամանակի ընթացքում վերադառնա նախկին ռեժիմին: