Պետդումայում առաջարկում են Ռուսաստանին քննադատող դերասաններին անգործ թողնել


22:10 , 26 փետրվար, 2018

Panorama.am-ը գրում է.

ՌԴ պետդումայի պատգամավոր Իվան Սուխարևը ՌԴ մշակույթի նախարարին դիմում է ուղղել, որում առաջարկել է հակառուսական հայացքներ ունեցող դերասաններին պետական ֆինանսավորում ստացող ֆիլմերում չնկարահանել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

«Տարօրինակ իրավիճակ է ստացվում, երբ մշակութային որոշ գործիչներ բավական չէ ցեխ են շպրտում ռուսների վրա, ընդ որում՝ դա անում են հարկատուների հաշվին»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։