Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը փետրվարի 22-ին ելույթով հանդես է եկել Նյու Յորքի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) գրասենյակում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։
Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել ղարաբաղյան շարժման պատմաիրավական հիմքերին, Արցախի Հանրապետությունում պետականաշինության գործընթացին և տնտեսական իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։