Ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ նշվեր «Գործազուրկի օր» կամ էլ «Նախկին աշխատավորների օր»


17:49 , 1 մայիս, 2013

Համատարած արտագաղթի ու գործազրկության պայմաններում պետականորեն նշվում է Աշխատավորների օրը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ նշվեր «Գործազուրկի օր» կամ էլ «Նախկին աշխատավորների օր»: Մեկն ինձ կասի՞, որն է այս տոնի իմաստը, եթե գործարաններ, ֆաբրիկաներ չկան, փոքր բիզնեսը խեղդամահ է լինում, մարդիկ սովից կոտորվում են: Անշուշտ, տոնը վերաբերում է բացառապես պետական կառույցներին, բյուջետային եւ համայնքային ենթակայության հիմնարկներին: Դե, քեֆ արեք ու երգեք «Խորովածը շատ լավ բան է…….», մենակ եղանակը չխանգարի… Կեցցե Մայիսի 1-ը, ուռաաաաաաաաաաաաաա……