Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակվել է՝ ի նշան բողոքի


10:58 , 26 փետրվար, 2018
Քրիստոնեության սրբագույն կոթողներից մեկը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակել է դռները՝ ի նշան բողոքի։ Եկեղեցու երեք առաջնորդները՝ Հայ առաքելական եկեղեցու, Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Հույն Օրթոդոքս եկեղեցու առաջնորդներն այսպիսով բողոքում են Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկված մի օրենքի նախագծի դեմ, որով նախատեսվում է, որ Իսրայելի կառավարությունը կարող է կոնֆիսկացնել եկեղեցապատկան հողերը։