Մեկ անձեռոցիկի համար 1.5 մլն տուգանք պահանջե՞լ. տարօրինակ է, բայց այս ռեստորանում դա պատահել է


05:30 , 26 փետրվար, 2018

«Մակդոնալդս»-ի հաճախորդը դատի է տվել արագ սննդի ռեստորանին և պահանջում է 1.5 միլիոն դոլար այն բանի համար, որ պատվերի հետ իրենց տվել են ընդամենը մեկ անձեռոցիկ: Նա վստահեցնում է, որ հիմա ի վիճակի չէ աշխատելու հոգեբանական ազդեցության պատճառով, որ ստացել է այդ դեպքից հետո:

Դատական հայցի հիմք է հանդիսացել մենեջերի հետ վիճաբանությունը:

Աֆրոամերիկացի հանդիսացող Լուկասը պահանջել է իրենց բերել անձեռոցիկներ և փոխարենը ստացել է ռասիստական վիրավորանքներ:

Նա գրել է նաև ցանցի մենեջերին և բացատրել, թե ինչպես են իրենց վիրավորել, երբ ինքը խնդրել է անձեռոցիկները:

Իսկ «Մակդոնալդս»-ի աշխատակիցները չեն մեկնաբանում դեպքի մանրամասները:

ԱՄՆ-ն համարվում է այն երկիրը, որտեղ դիմում են ամենատարօրինակ հայցերով: