Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Սևակ Խանաղյանը


23:50 , 25 փետրվար, 2018

Քիչ առաջ Առաջին ալիքի եթերում ավարտվեց Դեպի Եվրատեսիլ մրցույթը, որի եզրափակիչ անցած տաս մասնակիցներից հաղթեց Սևակ Խանաղյանը, ով այս տարի կմեկնի Պորտուգալիա: 

Սևակը մրցույթի ժամանակ կներկայանա իր Քամի երգով: Թե միջազգային ժյուրին և թե հեռուստադիտողները Սևակին տվել են 12 միավոր: