Ջորջիա նահանգում հնարավոր է թույլ տան բիթքոինով հարկեր վճարել


16:00 , 24 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

Ամերիկյան Ջորջիա նահանգի երկու սենատոր առաջարկել են օրինագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին հարկեր վճարել բիթքոինի միջոցով:

Օրինագիծն առաջարկել են Մայքլ Ուիլյամսը և Ջոշուա ՄաքՔուինը: Այն հաստատվելու դեպքում, հարկերը կվճարվեն ինչպես բիթքոինով, այնպես էլ այլ կրիպտոարժույթներով: