Զենքով, ուժեղ բանակով, ուժեղ դաշնակիցներով և միասնությամբ ենք կարողանալու հասնել մեր իղձերի կատարման. Արամ Սիմոնյան


15:40 , 24 փետրվար, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայ ժողովրդի այսօրվա սերնդի կյանքում արցախյան շարժումն ունեցավ մեծ նշանակություն, որովհետև ավարտվեց ազատագրական պայքարի հաղթանակով. փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովի ժամանակ այս մասին նշեց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այդ կարևոր հաղթանակն ամբողջ աշխարհում բարձրացրեց մեր ժողովրդի արժանապատվությունը:

Մարտիրոսյանը նշեց՝ Արցախյան շարժման մեջ մեծ դեր ունի նաև մտավորականությունը, որովհետև մտավորականությունը ծանոթացրեց ժողովրդին այն պատմությանը, այն կարևոր խնդիրներին, որոնք առկա էին մեր պետականության կառուցման հարցերում:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց՝ թշնամու ատամները փշրվել են և փշրվելու են, որովհետև անսասան է հայ ժողովուրդը, միասնական՝ իր ազատության ձգտման մեջ:

«Զարմանալ կարելի է, թե ինչպես են միջազգային մի շարք ատյաններում մի նժարի վրա դնում մեզ՝ հայ ժողովրդին, որ իր ազատության համար է պայքարում, և հարևան ժողովրդին, որի ծննդյան հենց սկզբից արյունարբու քաղաքականությունը, արյան խմելու, հարևանին ճնշելու, ոչնչացնելու ձգտումը իր էությունն է կազմել»,- ասաց նա: Սիմոնյանը նշեց՝ արցախցին եկավ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքը ինքը կարող է կտրել, հայ ժողովուրդը եկավ՝ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքը կարող է չեզոքացնել, ոչ միայն իր, այլև մյուս ժողովուրդների գլխից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ