«Կարոտում եմ քեզ, քո սիրելի տորթն եմ պատվիրել, որ նշեմ ծննդյանդ օրը․ հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը (Photo)


14:10 , 24 փետրվար, 2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը շնորհավորել է Instagram-ի իր էջում և հրապարակել նրա արխիվային լուսանկարը։

«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Կարոտում եմ քեզ։ Քո սիրելի տորթն եմ պատվիրել, որ նշեմ ծննդյանդ օրը։ Հավերժ սիրում եմ քեզ»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Ռոբերտ Ջորջ Քարդաշյանն ամերիկահայ իրավաբան է։ Նա ներգրավված է եղել աղմկահարույց գործերում, որոնցից մեկն էլ կնոջը սպանելու մեջ մեղադրվող ֆուտբոլիստ Օ․Ջեյ Սիմփսոնի պաշտպանությունն է։

Ռոբերտն ամուսնացած է եղել Քրիս Ջենների հետ։ Այդ ամուսնությունից երեք աղջիկ է ծնվել՝ Քորթնին, Քլոեն ու Քիմը, նաև որդին`Ռոբերտ կրտսերը։

Ընտանիքի հայրը 2003 թվականի սեպտեմբերի 30-ին 59 տարեկանում մահացել է քաղցկեղից։