ԶԼՄ-ները հայտնել են Սիրիա երկու Սու-57 կործանիչ բերելու մասին


12:00 , 24 փետրվար, 2018
Սիրիայում ռուսական ռազմաբազա ևս երկու հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ են բերվել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Sputnik Arabic-ին։

Ընդհանուր առմամբ, այս պահին Հմեյմիմ ռուսական ռազմաբազայում այսպիսի չորս ինքնաթիռ կա։
Ինովացիոն զարգացման ինսիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօչեն Դմիտրի Ռոդիոնովը հայտարարել էր, որ կործանիչների՝ Սիրիայում հայտնվելը կարող է նյարդայնացնել ԱՄՆ-ին։ Ռուսական կործանիչների մուտքը Սիրիա Պենտագոնում անհանգստություն չի առաջացրել։