Քրիստոնեության գլխավոր գաղափարը` քիմիական մեկ փորձում (Video)


11:40 , 24 փետրվար, 2018

Շատերը քրիստոնեության էությունը սրտանց զգում են, շատերը պարզապես հավատում են, իսկ ոմանք մշտապես հարցեր են տալիս, բացատրություններ, ապացույցներ են փնտրում:

Ներկայացնում ենք տարրական փորձ․ վերցնում ենք 3 բաժակ, առաջինը՝ հասարակ ջրով, երկրորդը՝ սև ներկված ջրով, երրորդը՝ գույնը կլանող լուծույթով:

Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուս Քրիստոսն իրենց մեղքերի համար սպանվեց և իր մահով յուրաքանչուրիս համար հնարավոր դարձրեց դրախտում հայտնվելը: Այդպես էլ փորձում, մաքուր ջրով բաժակը (մենք ենք) հեշտությամբ ենթարկվում է ռեակցիայի, եթե դրան ավելացնենք երկրորդ բաժակի կեղտոտ ջուրը (դրանք մեր մեղքերն են): Միայն տեսեք՝ երրորդ բաժակի լուծույթը (Քրիստոսը) ինչպես է օգնում մաքրվել առաջին բաժակի ջրին, որը խորհրդանշում է մեզ բոլորիս, նույնիսկ չեզոքացնում է կեղտոտ ջուրը, որը մարմնավորում է մեր մեղքերը: