«Ժողովուրդ». Պետք է լուրջ ընդունել ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի սպառնալիքները. Անդրանիկ Քոչարյան


10:50 , 24 փետրվար, 2018

««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ պետք է լուրջ ընդունել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի սպառնալիքները: «Պետք է ուժեղացնենք թե՛ մեր երկիրը, թե՛ պաշտպանական կառույցները զուգահեռաբար: Միշտ էլ հայտարարություններ եղել են, բայց ոչ այսպես սրությամբ: Եկել է ժամանակը, որ այդ հայտարարություններին պետք է վերաբերվենք ամենալուրջ կերպով, հակառակ դեպքում՝ դրանք կարող են իրականություն դառնալ, բայց մենք այդպես էլ անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին,- ասել է նա՝ հավելելով,-ապրիլյան դեպքերի համեմատ, իհարկե, ավելի պատրաստ ենք գոնե մշտադիտարկման հնարավորությունների առումով: Բայց, ընդհանուր առմամբ, ես կցանկանայի, որ մենք ունենայինք ավելին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: