ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Բելառուսի նկատմամբ սահմանված զենքի արգելանքն ու պատժամիջոցները


20:50 , 23 փետրվար, 2018

168.am-ը գրում է.

Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Բելառուսի նկատմամբ սահմանված զենքի արգելանքը, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցները այդ երկրի չորս քաղաքացիների դեմ: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 23-ին տարածել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը։

«Խորհուրդը որոշեց Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցները երկարացնել մեկ տարով՝ մինչեւ 2019 թվականի փետրվարի 28-ը»,-ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: