Գիտնականները պարզել են, թե ովքեր են եղել Սթոունհենջի շինարարները


22:00 , 23 փետրվար, 2018

144 ամերիկացի և եվրոպացի գիտնականներից կազմված խումբը իրականացրել է նախապատմական Եվրոպայի բնակիչների ԴՆԹ–ի այսօրվա դրությամբ ամենազանգվածային հետազոտությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ լեգենդար Սթոունհենջի շինարարներն ամենևին էլ մշուշոտ Ալբիոնի բնիկները չեն եղել։

Սթոունհենջը կառուցած մարդիկ եկել են Բրիտանիայի տարածք մայրցամաքից և ուծացրել են տեղի բնակչությանը, որը միայն որսորդությամբ էր զբաղվում։ Արտաքինով նրանք Պիրենեյների նույն ժամանակաշրջանի բնակիչներին էին նման՝ մուգ մաշկով և մուգ մազերով։ Հենց նախապատմական Իսպանիան էլ, ամենայն հավանականությամբ, եղել է նրանց հայրենիքը։ Հետագա մեկուկես հազարամյակի ընթացքում այս մարդիկ կազմել են նեոլիթյան Բրիտանիայի բնակչության գրեթե 100%-ը։

Բայց դրանից հետո՝ մոտավորապես 4000-4500 տարի առաջ, Բրիտանական կղզիների հնագույն բնակիչների պոպուլյացիան կրկին գրեթե ամբողջությամբ փոփոխվել է։ Այդ ժամանակ արդեն գրեթե 90%-ը եղել են մարդկանց ամբողջովին այլ պոպուլյացիայից, ովքեր տեղափոխվել էին այստեղ Կենտրոնական Եվրոպայից։