Tert.am-ը գրում է.
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը Կորեական թերակղզում իրավիճակի շուրջ կարծիքներով են փոխանակվել Սեուլում դռնփակ հանդիպման ընթացքում, հայտնում է «Յոնհապ» գործակալությունը:
Զրույցը տևել է 35 րոպե: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վաշինգտոնի և Փհենյանի միջև երկխոսության և միջկորեական գագաթնաժողովի անցկացման հարցերին:
Գործակալության տվյալներով՝ Իվանկա Թրամփը Մուն Չժե Ինին է փոխանցել ԱՄՆ նախագահի ուղերձը և հերթական անգամ հաստատել ԱՄՆ հանձնառությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ առավելագույն ճնշման ռազմավարությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։