Tert.am-ը գրում է.
Առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա:
Երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների՝ պատվաստումից հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել:
Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: Չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին՝ ծնողը հրաժարվել է հոսպիտալացումից:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը և նրա զույգ եղբայրը կապույտ հազով վարակվել են 2 տարեկան 9 ամսական քրոջից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։