iPhone-ը կմնա առանց գլխավոր դետալի


17:12 , 23 փետրվար, 2018

iPhone-ի բոլոր նոր մոդելները, որոնք կներկայացվեն 2018 թվականին, կարող են զրկվել դետալից, որը զարդարել է Apple-ի սմարթֆոնների առջևի պանելն առաջին իսկ մոդելից։ Խոսքը շրջանաձև Home կոճակի մասին է։ Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով նամակին, որը կորպորացիան ուղարկել է հավելվածներ ստեղծողներին։

Նամակում մասնավորապես ասվում է, որ հավելվածների բոլոր ապագա տարբերակները պետք է հարմարեցվեն առանց շրջանակի էկրանի վրա աշխատանքի համար։ Հենց այդպիսի էկրանով է հանդերձված iPhone X-ը։

iPhone 7-ում Home կոճակը ֆիզիկականից վերածվել է սենսորայինի։

Apple-ից բացի՝ առանց շրջանակի էկրանի կոնցեպտը շուկայում խթանում են Samsung, LG, Xiaomi ընկերությունները և այլ խոշոր արտադրողներ։