Խոշորացված Թումանյան համայնքում սոցօգնությունների գումարները կրճատվել են


16:54 , 23 փետրվար, 2018

Խոշորացված Թումանյան համայնքում սոցօգնությունների գումարները կրճատվել են։ Համայնքի ղեկավարը գոհ է նոր քաղաքականությունից, իսկ բնակիչները․․․ Զեդեա գյուղում սոցօգնությունները տրամադրվում են թե՛ գումարով, թե՛ անհրաժեշտ այլ ապրանքներով։ Բայց խոշորացված գյուղի բնակիչներն առայժմ չեն հարմարվել ՏԻՄ կառավարման նոր մոդելին։ Եւ ամենակարևորը՝ ՏԻՄատիկան Զեդեա հեռավոր գյուղում հանդիպեց Կիևի կրկեսային բարձրագույն դպրոցի շրջանավարտ, ծաղրածու-աճպարար Սլավա Սիմոնյանին, ով ևս սոցօգնության շահառուներից է։