Մակրոնը պատմել է, որ օրական երկու անգամ գինի է խմում


15:20 , 23 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա գինին թունդ ալկոհոլի շարքը դասել: Նա ասել է, որ օրական երկու անգամ ֆրանսիական ավանդական խմիչքն է օգտագործում. հայտնում է РИА Новости-ն:

«Անձամբ ես գինին խմում եմ առավոտյան և երեկոյան»,- նշել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ իր նախագահության օրոք թույլ չի տա խստացնել ալկոհոլային և ծխախոտային օրենսդրությունը: