ԱԺ-ն «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարություն կընդունի


12:00 , 23 փետրվար, 2018
Aysor.am-ը գրում է.
ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ են «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարություն ընդունել, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց, որ թեև հայտարարությունը վերնագրված է Սումգայիթյան ոճրագործությունների անունով, բայց դրանում ներառաված են նաև Ադրբեջանի կողմից հայատյացության այլ դեպքեր։
 
«Այստեղ ներառված են նաև Բաքվում և Շուշիում եղած ջարդերն ու առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները։ Փաստերը վկայում են՝ Արդբեջանում հակահայկական քաղաքականությունը պետական մակարդակի քաղաքականություն է, որն ուղեկցվում է միջազգային իրավունքների խախտմամբ», - նշեց Աշոտյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ