«Հրապարակ». Չնայած քաղաքական կյանքը մեռնում է, բայց սնկի պես աճում են քաղաքական դպրոցները


11:40 , 23 փետրվար, 2018
«Չնայած մեզանում քաղաքական կյանքը մեռնում է, սակայն, հակառակ դրան, սնկի պես աճում են քաղաքական դպրոցները։ Հերթական դպրոցն է բացում ՍԴՀԿ-ն, որը մարտի 1-ին է նշանակել Սոցիալ դեմոկրատ քաղաքական դպրոցի մեկնարկը:
 
Դպրոցի նպատակներից է՝ պատրաստել «տեղեկացված, իրական գիտելիքներով զինված, գաղափարապես հասուն առաջնորդներ և հասարակության անդամներ, ովքեր կկրեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը, կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին և կտարածեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը մեր հասարակությունում՝ այդպիսով նպաստելով հասարակության գաղափարական հասունացմանը և ինքնակազմակերպման ունակության բարձրացմանը»։
 
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Լուսավոր Հայաստանը» նույնպես ունեն քաղաքական դպրոցներ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: