Հարսանեկան ծաղկեփնջե՞ր, ո՛չ, չենք լսել. միայն տեսեք՝ ինչ է արել այս զույգը հարսանիքին


23:15 , 23 փետրվար, 2018

Այս զույգը պատրաստվում էր իր ամուսնությանը և հենց դրան նախապատրաստվելու ընթացքում նրանք որդեգրեցին այս շնիկներին, որոնք այնքան փոքր և անօգնական էին, որ զույգը նրանց խնամում էր նորածին երեխայի նման:

Հարսանիքի ժամանակ, դե ինչպես գիտեք, հարսը և հարսնաքույրերը ծաղկեփունջ պետք է բռնեն: Սակայն այս զույգի մոտ ամեն ինչ սովորականից մի փոքր շեղվեց: Հարսնացուն և հարսնաքույրերը ավանդական ծաղկեփնջերի փոխարեն վերցրել էին այս շնիկներին, որոնց էլ հարսանիքի ընթացքում բաժանեցին իրենց հարազատներին: