Սկզբում երեխան հայտնվեց մետրոյի գծերի վրա, հետո՝ այս տղան, իսկ մարդիկ կանգնած նայում էին այդ տեսարանը


02:30 , 23 փետրվար, 2018

Միլանյան մետրոյի կայարաններից մեկում քիչ էր մնում՝ դժբախտություն պատահեր: Երկու տարեկան երեխան, որ մեկ րոպեով առանց մոր հսկողության էր մնացել, ընկել էր երկաթգծերի վրա: Մարդիկ հավաքվել էին շուրջը, բայց ոչ ոք ոչինչ չէր անում:

Լորենցո անունով տղան ավելի հեռու էր կանգնած, բայց առաջինը վազեց օգնության: Նա առաջին հերթին բարձրացրեց երեխային և տվեց կանգնած մարդկանց, հետո փոխանցեց նրա խաղալիքը և վերջում ինքը բարձրացավ: Նրա այդ քայլն անտարբեր չթողեց լրագրողներին, որոնք բազում հարցազրույցներ վերցրին հերոսից: