Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները


23:50 , 22 փետրվար, 2018

Այսօր Առաջին Ալիքի ուղիղ եթերում տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ ունեցան Մարիա Միքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

15 րոպե տևողությամբ քվեարկությանբ ժամանակ` հեռուստադիողների և միջազգային ժյուրիի ձայների համաձայն երկրորդ եզրափակիչ փուլ անցան` Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, «Կամիլ» շոուն, Հասմիկ Շիրոյանը, Մարիամը:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ անցան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և  «Նեմրան»։