«Ծառուկյան» խմբակցությունը հակված է կողմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, առաջադրումը տեղի կունենա փետրվարի 23-ին


22:50 , 22 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

«Ծառուկյան» խմբակցությունը առայժմ վերջնական որևէ դիրքորոշում չունի ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին պաշտպանելու հարցում։

Խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջնական այդ հարցը քննարկելու և պաշտոնական դիրքորոշում հայտնելու համար խմբակցությունը չի հավաքվել, քննարկում չի եղել։

«Կարծում եմ, որ առաջիկա օրերին մինչև քառօրյայի մեկնարկը մենք որոշում կունենանք։ Բայց ես անձամբ կողմ եմ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը», - ասաց Վ.Բոստանջյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չունեն։

«Գագիկ Ծառուկյանը դեռ այստեղ չի, կգա՝ միասին կորոշենք ու կհրապարակենք մեր դիրքորոշումը» , - ասաց Ն.Զոհրաբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։