Ռայոլան շուտով բանակցություններ կսկսի ՊՍԺ-ի հետ


21:50 , 22 փետրվար, 2018

Armsport.am-ը գրում է

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: 

Ըստ «Quotidiano Sportivo»-ի` 18-ամյա իտալացին հետաքրքրել է ֆրանսիական ՊՍԺ-ին: 

Փարիզյան ակումբում դժգոհ են Կևին Տրապի և Ալֆոնս Արեոլայի խաղից և ցանկանում են ամռանը թիմ հրավիրել նոր դարպասապահների:

Նշվում է, որ իտալացու գործակալ Մինո Ռայոլան շուտով բանակցություններ կսկսի փարիզյան ակումբի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։