Ոչ մեկ չէր կարող ինձ հեռացնել մի պաշտոնից, որից ես դեռևս մեկ տարի առաջ ազատման դիմում եմ ներկայացրել. Իվետա Տոնոյանը հերքում է


14:40 , 22 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը բացարձակ հիմարություն է որակում իր՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից ազատվելու, ինչպես նաև պատգամավորական մանդատից զրկվելու մասին տեղեկությունը։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Իվետա Տոնոյանը նախ հերքեց «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված տեղեկությունը, հետո ընդգծեց, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից, ինչպես նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնից ազատվել է դեռևս 2017 թվականին՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո։

«Ազատման պատճառն այն էր, որ ես, որպես պատգամավոր, օրենքով սահմանված կարգով չեմ կարող այդ գործառույթներն իրականացնել։ Դա եղել է դեռևս 2017 թվականի հունիսի 1-ին։ Համապատասխան փաստաթղթերը կան։ Դրանից հետո «Էպիկենտրոն» լրատվական ծառայության ղեկավարը՝ Բաղդասար Մհերյանն է նշանակվել, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ունի իր տնօրենը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ