Ֆերդինանդ. Սկզբից չէին հավատում Դե Խեային, քանի որ նա մանկական դեմք ուներ


14:10 , 22 փետրվար, 2018
Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է, որ քչերն էին հավատում իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի կարողոթյուններին, երբ նա Անգլիա էր տեղափոխվել 2011 թվականին:
«Նա մանկական դեմք ուներ, և սկզբից կասկածում էինք նրա կարողություններին: Պատկերացնում ենք... ժամանում է չափազանց երիտասարդ տղա:
«Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը քեզնից սպասում են միայն բարձրակարգ խաղ:
Ինչպե՞ս կարող էինք վստահել նրան, եթե նա անփորձ էր թվում և ոչ ինքնավստահ: Սակայն այժմ ինքներդ տեսնում եք, թե ինչ մակարդակի է հասել Դե Խեան: Այդ ամբողջը ջանասիրաբար աշխատանքի արդյունք է»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը: