11:10 , 22 փետրվար, 2018
«Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, իր ոչ ստանդարտ վարքագծով աչքի ընկնող Հովհաննես Ավանեսյանը ավագանու ՀՀԿ-ական կազմի այն անդամներից է, ով չի թաքցնում իր հակակրանքը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ և առիթի դեպքում վիրավորական ռեպլիկներ է թույլ տալիս նրանց հասցեին: «Կոյուղաջուր» ակցիայի ժամանակ նա առաջին արձագանքողներից էր, ով, տեսնելով կեղտաջրերով լի տարաները ձեռքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին մոտեցող ԵԾ-ականներին, ոտքի կանգնեց և արձագանքեց՝ էտի տար ձեր տունը, արա...:
Նրա և Մ. Խաչատրյանի միջև, հիշեցնենք, լեզվակռիվ տեղի ունեցավ նաև նախորդ տարի աշնանը ավագանու նիստից հետո: Բանը հասավ քաշքշուքի: Երեք դուստրերի հայր Հ. Ավանեսյանը, ինչպես նշված է նրա կենսագրականում, 2004-ից Ըմբշամարտի և կոխ ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է (նախագահն է Աշոտ Ավանեսյանը), 2001թ. զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, 2005թ. ընտրվել է Շենգավիթ համայնքի ավագանի, 2006թ. «Սարգիս Թումանյան» և «Արարատյան 62/2» համատիրությունների նախագահն է:
Նրա ղեկավարած կազմակերպություններից երկուսը՝ հիմնադրամն ու «Արարատյան 62/2» համատիրությունը, պարզվում է՝ սնանկ են ճանաչվել:
Համատիրությունը դեռևս 2016 թ. դեկտեմբերին է սնանկ ճանաչվել, իսկ 2017 թ. փետրվարի 15-ին լուծարման գործընթացում է գտնվել (այն այլևս չի գործում, սակայն քաղաքապետարանի պաշտոնական կայքում Հ. Ավանեսյանը ներկայացված է որպես հիշյալ՝ այլևս գոյություն չունեցող համատիրության նախագահ)»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: