«Սա անմարդկայնության հետևանքն է»․ Ծերեթելիի հիվանդանոցում 2 տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել (Photo)


10:06 , 22 փետրվար, 2018

Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կոռեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել։ 
Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում։ Սա կատետրի հետևանքն է` 2-րդ կարգի այրվածք։ Սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ։ Վերջին 2 օրը ասում էի` փոխեք կատետրը, ասում էին` նորմալ ա, բան չկա։ 
Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդի՛կ․․․
Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի՝ փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը...