Ջերմակայուն և չհալչող պաղպաղակն արդեն գոյություն ունի. ահա թե ինչպես է այն ստացվել


08:00 , 22 փետրվար, 2018

Սառը դեսերտի հիմնական խնդիրը հանդիսանում է ջերմաստիճանի հանդեպ թույլ կայունությունը: Դրանք մի քիչ տաք եղանակին անմիջապես վերածվում են ըմպելիքի: Ճապոնացի գիտնականները կարողացել են լուծել այդ խնդիրը: Նրանք պաղպաղակի հիմք են դարձրել ելակի հատուկ հավելումը կայուն սերուցքին:

Պահելով ջուրը և կաթնային ճարպերը ելակի պոլիֆենոլի մեջ՝ նրանք կարողանում են նշանակալի կերպով երկարեցնել պաղպաղակի կյանքը: Իսկ հալվելուց հետո պաղպաղակը հեղուկի փոխարեն վերածվում է փափուկ պուդինգի:

Արդյունքում ճապոնական մի քանի սրճարանում հայտնվեց էսկիմո Kanazawa Ice popsicles չհալչող պաղպաղակը:

Նրանց հաջորդ արտադրանքը կլինի Burning parfait, որը կմատուցվի ապակե ափսեով ու չի հալչի բացարձակ: