Մի քանի տհաճ փաստ մաշկի մասին, որոնք դուք կնախընտրեիք չիմանալ


01:00 , 22 փետրվար, 2018

Մարդու մաշկի մասին կան մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք բոլորը չէ, որ գիտեն:

Ամեն րոպե մաշկը կորցնում է 30.000 մեռած բջիջ: Հավաքված փոշու գրեթե 50%-ը մեռած մաշկն է:

Մաշկի յուրաքանչյուր խորանարդ մետրն ունի 300 քրտնագեղձ:

Հասուն մարդու ամբողջ մաշկը կշռում է 4 կիլոգրամ:

Մեր մաշկը 1000-ից ավելի մանրէների համար համարվում է տուն՝ չնայած այն փաստին, թե որքան հաճախ ենք մենք լողանում:

Գլխամաշկն ու դեմքի մաշկն արտադրում են առավել քանակով ճարպ:

Օրական մենք կորցնում ենք 20-100 մազ:

Իրականում քրտինքը հոտ չունի: Մանրէներն են պատճառ հանդիսանում տհաճ հոտի:

Մարմնի յուրաքանչյուր հատվածում մաշկն ունի տարբեր հաստություն: Ամենաբարակը կոպերինն է, ամենահաստը՝ կրունկներինը: