23:10 , 21 փետրվար, 2018
ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս այն ռուսաստանցիներին, որոնք կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ կամ որոնց նկատմամբ ամերիկյան իրավապահ մարմինները կարող են պահանջներ ներկայացնել, ծանրութեթև անել իրավիճակն արտասահման մեկնելիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ի հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերի ցանկի հետ կապված իրավիճակը լրացուցիչ առիթ է մտածելու, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության սահմաններից պետք է դուրս գան մեր այն քաղաքացիները, որոնց նկատմամբ ամերիկյան իրավապահ մարմինները կարող են պահանջներ ներկայացնել», - ասել է Ռյաբկովը լրագրողներին:
Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչ պատճառներով են ամերիկացիները Ռուսաստանի քաղաքացիներին ներառում այս կամ այն ցանկերում, և կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է ինքը հասկանա, թե արդյոք նրա նկատմամբ կարող են պահանջներ ներկայացվել ԱՄՆ իրավապահների կողմից, թե ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։