Forbes-ը նշել է Ռունետի ամենաթանկարժեք ընկերությունները


21:40 , 21 փետրվար, 2018
Aysor.am-ը գրում է.
Հայտնի են Forbes-ի վարկածով Ռունետի ամենաթանկարժեք ընկերությունները, փոխանցում է EchoM-ն:
 
Ցուցակը գլխավորում է Yandex-ը, որն արժե է մոտ 12,5 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է Mail.ru.Group-ը, որի արժեքը կրկնակի ցածր է: Եռյակը փակում է Avitօ հայտարարությունների առցանց հարթակը, որն արժե ավելի քան 2,5 մլրդ դոլար: Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Lamboda և Ozon ընկերությունները, առցանց ամրագրման Biletix ծառայությունը, և աշխատանքների որոնողական HeadHunter կայքը: