Armsport.am-ը գրում է.
Ռուսաստանի հավաքականը հաղթել է Նորվեգիայի ընտրանուն հոկեյի օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակչում:
Հանդիպումն ավարտվել է 6:1 հաշվով:
Կիսաեզրափակչում ռուսները կմրցեն Չեխիայի հետ, որն ավելի վաղ 3:2 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին: Հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին:
Քառորդ եզրափակչի մյուս խաղերում Շվեդիայի հավաքականը կխաղա Գերմանիայի հետ, իսկ Կանադայի ընտրանին կմրցի Ֆինլանդիայի հետ:
Այս խաղերը կկայանան զուգահեռաբար և կսկսվեն 16:10-ին: