Թուրքիան մեկ ամիս տևած ռազմական գործողությունները Աֆրինում համարում է հաջողված


12:57 , 21 փետրվար, 2018
Թուրքիան մեկ ամիս տևած ռազմական գործողությունները Աֆրինում համարում է հաջողված: Էրդողանը հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղը» մտնում է նոր փուլ, և շուտով Աֆրինը «կազատագրվի» YPG-ից: Իսկ թուրքական բանակի դանդաղ առաջխաղացումը բացատրում է նրանով, որ փորձում են խուuափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից: 
Այստեղ ես հարկ եմ համարում նշել, որ Էրդողանը մինչև Աֆրինի վրա հարձակվելը հայտարարել էր, որ այն գրավելու է երեք ժամում: