ԱՄՆ-ը շարունակում է անել ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան


12:20 , 21 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր` ԱՄՆ-ը շարունակում է անել ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար` երկու կողմերի հանդիպումները կազմակերպելով: Այդ մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան. հայտնում է АПА-ն:

Նա նշել է, որ հակամարտությունը 30-ամյա պատմություն ունի: «Կարևոր է հիշել այդ իրադարձությունների մասին, հիշել անցյալը, դաս քաղել այդ ամենից: Էլ ավելի կարևոր է կառուցել լավ ապագա»,- հավելել է նա: