«Ժամանակ». Կառավարությունը որոշել է հետքայլ անել և վերամշակել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը


10:40 , 21 փետրվար, 2018
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունը որոշել է հետքայլ անել և վերամշակել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը, որը գաղտագողի մշակել և պատրաստվում էր ուղարկել ԱԺ քվեարկության։ Որոշումն ընդունվել է քաղհասարակության կողմից բարձրացված աղմուկից հետո, երբ պարզ դարձավ, որ կառավարությունը, առանց հանրային քննարկումների, լսումների, գաղտնի պայմաններում շատ ռիսկային նախագիծ է մշակել, որը փաստի առաջ է կանգնեցնելու մարզային հեռուստաընկերություններին, մասնավոր մուլտիպլեքսներին:
 
Մեր տեղեկություններով՝ օրերս կառավարությունում քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Դավիթ Հարությունյանի հետ, ով համաձայնել է առայժմ օրենքը ԱԺ չուղարկել և նախագծի վերանայման ժամանակ հաշվի առնել նաև ներկայացված առաջարկները»,-գրում է թերթը:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: