Լևոն Արոնյանը Բադեն-Բադենում կմասնակցի «Grenke Сhess Сlassic»-ի ուժեղագույնների մրցաշարին


06:00 , 21 փետրվար, 2018

Operativ.am -ը գրում է

Բեռլինում կայանալիք շախմատի հավակնորդների մրցաշարից հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանը կներկայանա «Grenke Сhess Сlassic» միջազգային մրցաշարում:

Տասը գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարը կանցկացվի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում մարտի 31-ից ապրիլի 9-ը:

Արոնյանից բացի կմասնակցեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Հոու Յիֆանը (Չինաստան), Գեորգ Մեյերը (Գերմանիա), Մատիաս Բլյուբաումը (Գերմանիա):