Տղամարդն առաջին անգամ հանդիպեց իրեն լքած մորը. ահա թե ինչպիսին էր հանդիպումը


06:00 , 21 փետրվար, 2018

50-ամյա ամերիկացի Ուոլես Դեվենպորտն ամբողջ կյանքում երազում էր գտնել մորը, ով նրան ծնվելուց հետո հանձնել էր որդեգրման: Նա մի քանի տարի փնտրում էր նրան: Ապարդյուն փնտրտուքներից հետո նրան սկսեց օգնել կինը, և որոշ ժամանակ անց իմացան, որ մոր անունը Լորա Բոլ է: Հետո օգնության հասավ Ֆեյսբուքը: Այնտեղ տեղադրված հայտարարության միջոցով կնոջը գտան, և տեղի ունեցավ հուզիչ ու երկար սպասված հանդիպումը: