Հազվագյուտ «երկնագույն» Լուսնին հնարավոր կլինի հետևել մարտին


00:06 , 21 փետրվար, 2018

Գարնան առաջին ամսում միանգամից երկու լիալուսին կլինի՝ մարտի 2-ին և 31-ին։ Այսպիսի հազվադեպ պատահող երևույթը ընդունված է «երկնագույն» Լուսին անվանել։ Իրականում Լուսինը երկնագույն չի դառնա, նա նույն տեսքը կունենա, ինչպիսին սովորաբար լինում է լիալուսինների ժամանակ։ Պարզվում է՝ նման անվանումն առաջացել է անգլերեն «Once in a Blue Moon» արտահայտությունից, որը «շատ հազվագյուտ իրադարձություն» է նշանակում։ Նշվում է, որ նման աստղագիտական իրադարձությունը սովորաբար երկու–երեք տարին մեկ է տեղի ունենում։

Երկու լիալուսինների միջև ժամանակահատվածը 29,53 օր է, որը մի քիչ կարճ է ամսվա տևողությունից, այդ պատճառով էլ մոտավորապես 2,7154 տարվա ընթացքում օրացույցում լրացուցիչ լիալուսին է կուտակվում։

Հաջորդ «երկնագույն» Լուսինը սպասվում է 2020 թվականի հոկտեմբերին։