Իրանի ավիաաղետի զոհերի 30 մարմիններ հայտնաբերել են, բայց չեն կարողանում տեղափոխել


23:50 , 20 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Իրանի ավիաաղետի 66 զոհերի մարմիններից միայն 30-ն է հայտնաբերվել, որոնողական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Press TV-ն:

Բարդ տեղանքի ու եղանակային վատ պայմանների հետեւանքով, զոհերի մարմինների տեղափոխումը հնարավոր չի եղել իրականացնել երեկ ու այսօր, մարմինները նախատեսվում է տեղափոխել միայն վաղը՝ չորեքշաբթի: Խիտ մառախուղն ու տեսանելիության բացակայությունը լեռնային հատվածում պահպանվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։