Թե՛ փոխդեկանի, թե՛ ուսանողուհու բացատրությունները սեղանիս են. Արամ Սիմոնյան


21:30 , 20 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը շարունակում է համալսարան գալ, նա աշխատանքից ազատված չէ։

Այս մասին Tert.amի հետ զրույցում ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ պետք է լսի բոլոր բացատրությունները և ծանոթանա Ոստիկանության հետաքննության նյութերին: 

Հիշեցնենք, որ փոխդեկանը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել իր համար անհայտ պատճառներով, իսկ Tert.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունները, որ ծեծի պատճառը մի ուսանողուհու ուղղված անպարկեշտ առաջարկն է եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։