Սիրիայում ՌԴ քաղաքացիներ են զոհվել. ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է


18:00 , 20 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Սիրիայում վերջերս տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են  ՌԴ և ԱՊՀ երկրների տասնյակ քաղաքացիներ: Կան նաև զոհեր, սակայն նրանք զինծառայողներ չեն: Այդ մասին հայտնում է ТАСС-ը`ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությանը հղումով:

Փետրվարի սկզբին CBS հեռուստաալիքը հանդես է եկել պնդմամբ, որ Սիրիայի կառավարամետ ուժերի շարքում, որոնք փետրվարի 7-ին սիրիական Դեյր էզ Զորում հարձակվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շտաբի վրա, որը ստանում է Վաշինգտոնի աջակցությունը, եղել են ՌԴ քաղաքացիներ: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան պատասխան հարված է ստացել, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել: